Մայիսի 1-ին Երևանի կենտրոնում տեղի կունենա Inecobank Yerevan Spring Run 2022 գարնանային վազքը:
Վազքն իրականացվելու է Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում: Միջոցառման շրջանակներում նախատեսված են 10 և 5 կմ հեռավորություններ, իսկ մանկական վազքի համար՝ 1 կմ։ Կանցկացվի նաև 4×2.5 կմ փոխանցումավազք (4 հոգուց բաղկացած թիմերի համար):
Inecobank Yerevan Spring Run 2022-ի արդյունքում ստացված ողջ հասույթը կուղղվի «Armenian Mothers» բարեգործական ՀԿ-ի ծրագրին, որը կազմակերպում է 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների ուսուցումը:
Ծրագրի շրջանակներում ուսումնական դասընթաց է կազմակերպվելու Արցախում բնակվող շահառուների համար։ Բացի դասընթացներից՝ ծրագրի մասնակիցները ստանում են նաև աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ (օրինակ՝ կարուձև սովորողները ստանում են կարի մեքենա), և կարող են միանգամից աշխատանքի անցնել։
5 և 10 կիլոմետր հեռավորության վազքուղու սլոթերն արդեն վաճառվել են, բայց երեխաների համար նախատեսված սլոթեր դեռ կան:
Միացե՛ք բարեգործական վազքին և գրանցեք փոքրիկներին հենց հիմա։