Այսօր 09։45-ի դրությամբ բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 125 քաղաքացի։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Վերջինս ասաց, որ Երևանում փակ փողոցների մասին տեղեկության չի տիրապետում։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Դիմադրության շարժումը» և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ իրազեկման երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում։ Այս օրերին նաև ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնում։
Մայիսի 1-ին ընդդիմությունը համախմբվեց Երևանում՝ իրականացնելով մեծաքանակ բողոքի ակցիա։ Ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ մայիսի 2-ին վաղ առավոտից պետք է կաթվածահար անել երթրեկությունը, իսկ կենտրոնում ոչ մի մեքենայի շարժ պետք է չլինի։