Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով մեկնել է Լիբանան, որի շրջանակներում մասնակցել է Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին։
ՀՀ վարչապետի տիկինը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
Տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է Լիբանան կատարած այցի վերաբերյալ ծրագրերը և ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։
Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան և եղել է «Թռչնոց բույն» մանկատանը:
Այցի շրջանակներում Աննա Հակոբյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահի տիկնոջ Նադյա Չամին Աունի հետ, ինչպես նաև կայցելի Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և կհանդիպի առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: