Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
«Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են»,- հայտնել է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ առավոտյան քաղաքացիները, ի նշան անհնազանդության, փակել էին Կիևյան և Դավիթաշենի կամուրջների երթևեությունն ու Բաղրամյան-Կասյան էստակադան։