Խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armenia Today-ի թղթակիցը, իրադարձությունների հիմնական կենտրոնը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկն է։
Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ փակվել է ոստիկանների կողմից, ցուցարարների և ոստիկանների միջև փոքր բախում է տեղի ունեցել, որից հետո ցուցարարների մի մասը նահանջել է, և ցուցարարների և ոստիկանների միջև հեռավորություն է առաջացել, իսկ որոշ ցուցարարներ նստել են գետնին՝ շենքի դիմաց։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ 15 րոպեից երթը շարունակելու են Դեմիրճյան փողոցով՝ փաստորեն բախվելով ոստիկանական ուժերին։