Ռուս երգիչ, «Руки вверх!» փոփ խմբի անդամ Սերգեյ Ժուկովն իր ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանից։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։
Ժուկովը նկարահանել է հոլովակ, որից դժվար չէ կռահել, որ 45-ամյա երգիչը մեկնել է Հայաստան։ Նա հրապարակել է ընտանեկան կադրեր, որոնք արվել են Երևանի կենտրոնում։
Թե ինչ պատճառով է երաժիշտը որոշել հեռանալ Ռուսաստանից, հայտնի չէ։ Չի բացառվում, որ որպես զբոսաշրջիկ։
Ժուկովը չի հայտնել, թե որքան երկար է պատրաստվում գտնվել Հայաստանում։