Երևանում մայիսի 5-ի վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստները, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, ժամը 08։30-ից կրկին սկսել են փակել քաղաքի փողոցները։ Մասնավորապես, առավոտից փակ է եղել Վաղարշյան փողոցը, սակայն ոստիկանների միջամտության արդյունքում ճանապարհը որոշ ժամանակ անց բացվել է։
Մի շարք փողոցներում ցուցարարները նաև աղբամաններ են տեղադրել։ Ականատեսների խոսքով՝ փակ են Դավթաշենի ճանապարհը և Նոր Նորքի մի քանի փողոցներ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ակցիաները պետք է ընդգրկեն ոչ միայն Երևանը, այլև ողջ Հայաստանը:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: