Այսօրվա ընթացքում բողոքի ակցիաների 92 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը բերման ենթարկվածների մասին հնչեցրել էր կրկնակի ավելի թիվ՝ 180 հոգի։
Նա նշել է նաև, որ իրենց տվյալներով՝ 180 մարդուց 40-ը 44-օրյա պատերազմի մասնակից է։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: