Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Facebook-ում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նահանգապետ Թեյթ Ռիվսն ապրիլը հայտարարել է Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս:
«Միսսիսիպիի ամերիկահայ համայնքի անունից ես երախտապարտ եմ նահանգապետ Ռիվզին՝ Հայաստանին աջակցելու և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։ Երբ մենք նշում ենք և ընդգծում պատմական փաստերի գիտակցման կարևորությունը, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, մենք կարող ենք աշխատել, որպեսզի վերջ դնենք նման վայրագություններին, որոնցից շատերն այսօր տեղի են ունենում աշխարհում»,- ասել է ANCA-ի ակտիվիստ Սևան Պուլիամը: