Գյումրիում մի շարք քաղաքացիներ փակել են ընդդիմության ճանապարհը՝ թույլ չտալով ընդդիմությանն անցնել այն: Ոստիկանական ուժեր են կուտակվել ճանապարհին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվել է դեպի Գյումրի:
Ճանապարհը փակած քաղաքացիների թվում են նաև Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների մի շարք ծնողներ: «Հայաստան» դաշինքի պատգամավորները փորձեցին զրուցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, սակայն իրավիճակը լարվեց և ամեն ինչ վեճի վերածվեց: Մի կին անգամ պառկել էր ճանապարհին: Ավելի ուշ բախումներ սկսվեցին:
Այս պահին ոստիկաններին մասամբ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը:
Հավաքված քաղաքացիներից ոմանք վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ» ու վիրավորանքներ հասցնում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ:
Զուգահեռ ընդդիմության ներկայացուցիչները վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Գյումրիում հանրահավաք է նախատեսված:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը երեկ ավտոերթ էր իրականացնել դեպի Վանաձոր, որտեղ ևս հանրահավաք տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո: