Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։