Այսօր ևս «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում։
Այսօրվա ավտոերթը մեկնարկեց Երևան-Սևան ավտոմայրուղու սկզբնամասից։
Մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են։ Ավտոերթերից հետո` ժամը 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքն է տեղի ունենալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երեկ ևս «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անցկացրել։ Իսկ դիմադրության երթի ժամանակ մեկ ժամից ավելի քաղաքացիներն ու ընդդիմադիրները շրջափակել են Երևանի քաղաքապետարանը։
Ավելի վաղ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը հերթով արգելափակելու է պետական կառույցները։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից մայրաքաղաքում անհնազանդության բողոքի ակցիաներ են տեղի ունենում։