Մայրաքաղաքում մայիսի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Մարզերում մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։