Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը։ Էլկտրոնային մատյանում ավելացել է այն սյունակը, որտեղ ուսուցիչները կարող են նշում անել, որ ցանկանում են մասնակցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ կա ուղեցույց, որը հրապարակված է նախարարության կայքում: Բոլոր ուսուցիչները կարող են շատ պարզ տեսնել, թե գործընթացն ինչպես անել:
«Ատեստավորումն իրականացնելուց առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն կամավոր ատեստավորման ուղեցույցները: Դրանք ներկայացնելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշները»,- ասաց Անդրեասյանը։
Ատեստավորման գործընթացը նախատեսվում է սեպտեմբերին և հոկտեմբերից սկսած նրանց աշխատավարձերը, հավելավճարները կհաշվարկվեն ըստ իրենց ցուցաբերած արդյունքների։
Ատեստավորում անցած 70 տոկոսից բարձր բալ հավաքած ուսուցիչների աշխատավարձի դրույքը կլինի 200 հազար դրամ, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճար:
Ատեստավորումը կլինի թեստավորման եղանակով, իսկ ֆիզկուլտուրա, ՆԶՊ, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաները դասավանդող ուսուցիչների թեստավորումը կլինի ոչ թեստային եղանակով։