Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացրել:
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ 11:30 դադարեցնում են անհնազանդության ակցիաները՝ տեղեկացնելով, որ 19:00-ին հանրահավաք կլինի։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։