Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մայիսի սկզբից կորցրել է իր արժեքի 7,5%-ը ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Լիրայի անկումը շարունակվում է, չորեքշաբթի առավոտյան Ստամբուլի ֆոնդային բորսայում մեկ դոլարի դիմաց տվել են 15,94 լիրա, փոխանցում է TACC-ը։
Փորձագետները չեն բացառում թուրքական արժույթի հետագա արժեզրկումը՝ մեկ դոլարի դիմաց մինչև 16,5։
Նա նշել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկին անհրաժեշտ է «դադարեցնել համառությունը զեղչման տոկոսադրույքի հարցում»՝ հավելելով, որ հակառակ դեպքում գնաճը կգերազանցի 70%-ը։