Մայիսի 21-ից ռուսները կարող են Իսպանիա մեկնել միայն PCR թեստով: Այս մասին հայտնում է La Informacion հարթակը ՝ վկայակոչելով ՆԳՆ-ի հրամանը։ TravelNews հարթակից տղեկանում ենք, որ Իսպանիան մուտքի կանոնները մեղմացնում է նաև ՀՀ քաղաքացիների համար:
Երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է բացասական ՊՇՌ-թեստ, որը կատարվել է ուղևորությունից 72 ժամ առաջ կամ անտիգենի թեստ, որը կատարվել է մեկնելուց 24 ժամ առաջ: Մինչև 12 տարեկան երեխաներին ոչ մի թեստավորում չի պահանջվում։
Զբոսաշրջիկը կարող է Իսպանիա ժամանել առանց COVID-սերտիֆիկատի, սակայն այդ դեպքում ժամանելուն պես պետք է լրացնի Spain Travel Health-ի հատուկ սանիտարական ձևը:
Spain Travel Health-ի ձեւը լրացնելու կարիք չկա նրանց համար, ովքեր ունեն ԵՄ COVID վկայագիր, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր ծովով են ժամանում երկիր:
Նախկինում իսպանի մուտք գործելու համար պարտադիր պահանջվում էր COVID-սերտիֆիկատի առկայությունը, որը ճանաչվել է ԵՄ-ի կողմի: