Երևանում մայիսի 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Հանրապետության տարածքում մայիսի 23-ի գիշերը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-ին, 25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։