Գիշերը՝ ժամը 3-ին, Ֆրանսիայի հրապարակում սադրանքի փորձ է արել դերասան Գնել Սարգսյանը: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նրա փոխանցմամբ՝ քաղաքացիները պատմում են, որ Գնել Սարգսյանը փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել:
«Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնել Սարգսյանին հեռացրել են հավաքի վայրից»,- հայտնել է Բաբայանը։