Բողոքի ակցիայի 3 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրանք բերման են ենթարկվել վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արաք կատարելու համար, այն է՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը։
Հիշեցնենք, որ երեկ «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել ավտոերթի մասնակիցներին երթևեկել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։