ՀՀ կառավարությունը 77,5 մլն դրամ կհատկացնի Սիսիանում զոհված զինծառայողների պանթեոնի կազմակերպման համար։ Որոշման նախագիծը ներկայացված է իրավական տեղեկատվության կայքում։
Աղբյուրի համաձայն՝ Սյունիքի մարզպետարանին միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդից։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 64 զինծառայողի մասին է, ովքեր հուղարկավորվել են քաղաքային պանթեոնում, ինչպես նաև Տավուշի մարզում զոհված մեկ զինծառայողի և Սիսիանի գերեզմանատանը թաղված երկու զինծառայողի մասին։ Հատկացված գումարով կպատրաստվի և կտեղադրվի 67 տապանաքար։