ԱԳ-իՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշները։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն» շարժումը շրջափակել էր ԱԳՆ-ի շենքը, որի պատուհաններին փակցվել էին Արցախի դրոշներ։
Հիշեցնենք նաև, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Եղանակային պայմաններից ելնելով՝ երեկ հանրահավաք չի եղել։
Հավելենք, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։