Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։