Utair Airlines-ը նախատեսում է 2022 թվականի ամռանը թռիչքներ սկսել Սուրգութից (Խանտի-Մանսիի ինքնավար շրջան) դեպի Հայաստան։
Նախօրեին վերսկսվել են թռիչքները դեպի Երևան Տյումենից, TACC-ին հայտնել են ավիափոխադրողի մամուլի ծառայությունում։
«Մենք նախատեսում ենք ավելացնել թռիչքների թիվը դեպի Երևան և այս ամառ սկսել թռիչքներ դեպի Հայաստան Սուրգութից»,- ասել է է UTair-Passenger Airlines-ի նախագահ Օլեգ Սեմյոնովը։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ավիաընկերությունը նախորդ օրը վերսկսել է թռիչքները Տյումեն-Երևան երթուղով, դրանք իրականացվում են կիրակի օրերին։ Utair-ը նույնպես շարունակում է ամենօրյա թռիչքները Երևան Սոչիից և Մոսկվայից։
Ինչպես պարզաբանել է Սեմյոնովը, 2021 թվականից ընկերությունը սկսել է զարգացնել այս ուղղությունը մարզերից և աշուն-ձմեռ չվացուցակով թռիչքներ է բացել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ «Այժմ մենք որոշել ենք վերսկսել թռիչքները դեպի այդ ուղղություններ գարնանը և ամռանը»,- հավելել է Սեմյոնովը:
Utair-ը Ռուսաստանում չորրորդ ամենամեծ ավիաընկերությունն է Aeroflot-ից, S7-ից և Ural Airlines-ից հետո։