Մայիսի 24-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Japan nternational Airlines ռազմավարական խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և Միջազգային մարքեթինգի բաժնի ղեկավար Արան Սատոյի հետ։
Հանդիպման հիմնական թեման եղել է դեպի Երևան ուղիղ չվերթների հնարավորությունը, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
Այս կապակցությամբ դեսպանն իր զրուցակիցներին ներկայացրել է այս ուղղության գրավչությունը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա և աշխարհի այլ տարածաշրջաններ տարանցիկ թռիչքների համատեքստում։