Փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման՝ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կատարած սխրանքի համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշման մասին հայտնել է Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։
Նա Խերսոնի մարզում գետի վրայով անցնող կամուրջ է գրավել։ Երեք օր շարունակ գտնվելով գերազանցող ուժերի շրջափակման մեջ և ենթարկվելով զանգվածային ավիահարվածների ու հրետակոծությունների՝ նաև թույլ չի տվել հակառակորդի կողմից սահմանը ճեղքել: Ռուս զինվորականները հետ են մղել ինը գրոհներ և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 23 միավոր զրահատեխնիկա՝ պահելով կամուրջը:
«Շնորհակալ եմ Անդրանիկ Սարգսյանին սխրանքի, հայրենիքի նկատմամբ ունեցած հավատարմության, նաև հերոսական պայքարի համար: Նա շարունակում է կատարել զինվորական պարտքը։ Մեր ժամանակի նման հերոսների մասին անպայման պետք է պատմել երիտասարդ սերնդին»,- գրել է նահանգապետը։