Վարդենիսում քաղաքացիներն անհնազանդության ակցիա են իրականացնում։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի տարածած տեսանյութից։
Տեղում են ոստիկանության ներկայացուցիչները։ Նրանք քաղաքացիներին հորդորում են բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցներն անդրդվելի են։ Պարզաբանում են, որ իրենց ակցիան խաղաղ է, ոչ մի խուլիգանական արարք չեն թույլ տվել։ Պարզապես դեմ են իշխող կառավարությանը։
Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրություն»-ը չունի հանրահավաք։ Նրանք այն կանցկացնեն վաղը՝ մայիսի 28-ին, ժամը 18։00-ին։