«Դիմադրություն» շարժման մասնակիցներից երեքը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ ակցիաների ժամանակ երկու քաղաքացի բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին, ևս մեկ անձ՝ Չարենցաանի բաժին։
Նշենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության գործողություններ են իրականացրել մարզերում։
Ընդդիմադիրները փակել են Երևան-Սևան ճանապարհը։ Վարդենիսում էլ անհնազանդության ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից «Դիմադրություն» շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում և մարզերում։