Մի խումբ երիտասարդներ այսօր ներկա են գտնվել Երևանում անցկացվող մեդիա փառատոնին: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից:
«ՀՀ քարտեզն առանց Սյունիքի տեղադրող և հայաստանյան իրադարձությունները իշխանական տեսանկյունից լուսաբանող անգլալեզու EVN Report-ն այս օրերին միջազգային Media Festival է անցկացնում Երևանում, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչները:
Մի խումբ երիտասարդներ այսօր ներկա են գտնվել մեդիա փառատոնին և հնչեցրել հայ ժողովրդի ձայնը»,-ասված է հայտարարության մեջ:
Երիտասարդները ներքոնշյալ ուղերձներն են հղել.
«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում»:
«Այս «Խաղաղության դարաշրջան» կոչվածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանություն: Դադարեք զբաղվել դրա պրոպագանդայով»:
«Եվ դու՝ @EVN Report, այլևս երբեք չհամարձակվես տեղադրել Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի»: