FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Երևան-Փարիզ-Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։