Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը սիրով Հեծանվի համաշխարհային օրվան և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադրման 10-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ կիրականացնեն, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Տոնական հեծանվաշքերթը կմեկնարկի Երևանի Շահումյանի անվան հրապարակից հունիսի 5-ին ժամը 17:00-ին, իսկ ժամը 19:00-ին Շահումյանի անվան հրապարակում կկայանա սիրված երգիչ Արամ mp3-ի համերգը»,-նշվում է հաղորդագրության մեջ։