Այսօրվա դրությամբ Հայաստանի ջրամբարներում կուտակվել է 207 մլն խմ ջուր, ինչը լավ ցուցանիշ է։ Այս մասին Բյուջե-2021 թվականի կատարողականի քննարկմանն ասաց ՏԿԵ նախարար նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ առաջին հայացքից տվյալները լավն են, սակայն եթե խորամուտ մինենք, ապա դա միայն մեկ ջրամբարի է վերաբերում։ Սանոսյանի խոսքով՝ Ախուրյանում հավաքվել է 198 մլն խմ ջուր, որից ջուր է մատակարարվում Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսություններին։ Միաժամանակ Ախուրյանի ջրամբարի ջուրը ոչ մի կերպ կապված չէ Սևանա լճի ջրերի հետ և չի կարող «օգնել» Սևանին, քանի որ այն գտնվում է բոլորովին այլ ջրամատակարարման համակարգում, նշեց նա։
Հունիսի 1-ի տվյալներով՝ Արփա-Սևան թունելով լիճ է մտել 117 մլն խմ ջուր, ինչը 8 մլն-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, սակայն լճի մակարդակը ներկայումս 19 սմ-ով ցածր է։
Նա ասաց նաև, որ անցած տարվա համեմատ, որը կլիմայական տեսակետից դժվար էր, այս տարի ջրահավաքի դրական միտումներ են նկատվում Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարներում։