Երեխաների հետ շրջագայող ռուս զբոսաշրջիկների ամառային ամենանախընտրելի ուղղությունը Հայաստանն է։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով OneTwoTrip-ին։
Առցանց ծառայության տվյալներով՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ավիատոմսերի բոլոր ամրագրումների գրեթե մեկ քառորդը դեպի Հայաստան է։
«Արտասահմանյան հանրաճանաչ երթուղիների մեջ Հայաստանն առաջատարն է. հանգստացողների մեկ քառորդը թռչելու է այնտեղ։ Թուրքիան ընտրել է յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը, Ղրղզստանը՝ օգտատերերի 15 տոկոսը»,- ասվում է առցանց ծառայության հաղորդագրության մեջ։