Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 5-8-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։