Հունիսի 10-ին շրջանառության մեջ է դրվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահությանը նվիրված փոստային նամականիշ։
Փոստային նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Քարթերի տպարանում՝ 20 000 օրինակ տպաքանակով։ Ձևավորումը՝ Դավիթ Դավադյանի։
Փոստային նամականիշը մարել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։