Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, հունիսի 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 15-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։