Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո սպասվում է, իսկ հունիսի 16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Հունիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։