Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Շչետինինան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում սովորական պլոմբիրն անվանել է ամենաօգտակար պաղպաղակը:
Մասնագետը նշել է, որ դրանում չկան ներկանյութեր և ճարպերի փոխարինիչներ։ Նրա խոսքով՝ պաղպաղակի ընտրության ժամանակ պետք է կարդալ կազմը։ Նա ընդգծել է, որ ստանդարտ բաղադրատոմսում չեն օգտագործվում կաթնային սպիտակուցի և ճարպի փոխարինիչներ: Բժիշկը հայտնել է, որ եթե պաղպաղակը պատրաստված է այդպես, ապա այն առավել օգտակար կարելի է համարել։
Շչետինինան նաև կոչ է արել զգուշորեն օգտագործել վառ գույներով պաղպաղակները, քանի որ դրանց պատրաստման համար շատ ներկանյութեր են օգտագործվում: Բժիշկը զգուշացրել է, որ դրանք կարող են ալերգիաներ առաջացնել։