Մայրաքաղաքում այսօր, հունիսի 25-28-ը՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Մարզերում հունիսի 25-ին և 27-ին, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։