«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի Facebook-յան գրառումից։
«Դե ինչ, փեսացու Մխիթար Հայրապետյան։ Սկսեցինք»,- գրել է պատգամավորը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ հարսնացուն «Հանրային» հ/ը-ի արևմտահայ լրատվական թողարկման հաղորդավար Լուսի Վանա Կարապետյանն է։