Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթների իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին նշվում է ավիաընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթները:
«Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Փարիզ-Երևան և Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթները իրականացվում են համաձայն չվացուցակի։ Դեպի Բեյրութ չվերթների վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված»,- նշված է հաղորդագրությունում:
Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝
1․ Թռիչքի ամսաթվի փոփոխություն,
2․ Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ FLYONE անձնական հաշվին․ միայն տոմսերի համար՝ գնված կայքում կամ հավելվածով,
3․ Չեղարկված թռիչքի տոմսի գումարի ամբողջական վերադարձ։
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։