Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունն Armenia Today-ին փոխանցեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Հունիսին կայացած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հաստատում է 38 անձի գերություն, որոնց թվում են քաղաքացիական անձինք և զինծառայողներ: