Սյունիքի մարզկենտրոնի «Չաարատ Կապան» ՓԲԸ կոմբինատի աշխատակիցները մի քանի օր է՝ գործադուլ և բողոքի ակցիաներ են անցկացնում։ Ընկերության մի քանի աշխատակից նաև հացադուլ է հայտարարել և հրաժարվել հանքից դուրս գալ։
Ցուցարարները պարբերաբար փակում են Կապանը Երևանին կապող ճանապարհը։ Այսօր նույնպես ընկերության մի խումբ աշխատակիցներ նույնպես փակել էին ճանապարհը, նրանք պահանջում են կապ հաստատել հանքում հացադուլ անող աշխատողների հետ՝ նրանց առողջական վիճակի մասին իմանալու համար։ Նրանց խոսքով՝ հանքի բոլոր կապի միջոցներն անջատված են։
Armenia Today-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի օր է շարունակվում է «Չաառատ Կապանի» աշխատակիցների գործադուլը։ Գործադուլավորները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև աշխատակիցներին սոցփաթեթների տրամադրումել։
Երեկ երեկոյան ցուցարարները հավաք են անցկացրել Սյունիքի մարզպետարանում։