Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով «Կովկաս» դաշնային ճանապարհային գործակալության մասնաճյուղի առաջարկությունը՝ Վլադիկավկազ քաղաքի Լարս բնակավայր հատվածում բոլոր տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է 2022 թվականի հունիսի 28-ի ժամը 01:30-ից մինչև հատուկ հրահանգ՝ երկու ուղղություններով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր տնօրինությունը խստորեն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց։