«Երեկ այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականին»։ Այս մասին Facebook-յան իր էջում նշել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Հակոբյանը եղել է նաև Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկում, որի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին պատմել են տեխնոպարկի պատմությունը։ «1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող «քաղաք», որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ», – հայտնում է Հակոբյանը։