Մայրաքաղաքում այսօր, հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսիս 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 30-ին, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։