Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Օրեր առաջ զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։
Ավելի վաղ ծնողները դատախազության ներկայացուցչին են հանձնել իրենց միջնորդությունն ու բողոքը և նշել, եթե հնգօրյա ժամկետում իրենց պահանջը չիրականանա, ապա դիմելու են ծայրահեղ քայլերի։
Հիշեցնենք, որ դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, հունիսի 28-ին, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։
Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։