Մեր տղաների թափված արյունն իրենց համար ջուր է դարձել, բայց մեզ համար երբեք չի դառնա։ Նրանց
Թափվա արյունը երբեք ջուր չի դառնալու։ Հիմա իրենք ջուր են ծեծում, երկարարացնում են գործը, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք։ Այս մասին Դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Շուշիում վիրավորում ստացած, ապա 10 օր կոմայի մեջ գտնվելուց հետո զոհված զինծառայող Գևորգ Ալիխանյանի հայրը՝ Բորիկ Կոտյիկովը։
«Դատավորը որքան էլ օրենքների մեջ լինի, ինքը, որպես մարդ, մի երկու հարցի պետք է պատասխանի։ Ինչո՞ւ էր մեզնից փախնում, երես չունե՞ն մեր մեկ-երկու հարցին պատասխանելու, դրա համա՞ր են փաչում»-ի պատասխան Վերաքննիչի որոշման հետ կապված Armenia Today-ի դիտարկմանը՝ ասաց նա։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, հունիսի 28-ին, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բողոքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։
Դեռ ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Հիշեցնենք՝ ապրիլին Փաշինյանը հայտարարեց՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Մանրամասները՝ տեսանյութում։