Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կդառնա Գյուլբենկյանի «Հանուն մարդասիրության» մրցանակի ժյուրիի հաջորդ նախագահը: Այս մասին հայտնում են Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի մամուլի ծառայությունից։
1 մլն եվրոյի չափով մրցանակը հիմնադրամի կողմից շնորհվում է առանձին գործիչների, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք իրենց դրսևորել են շրջակա միջավայրի պահպանության և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ոլորտում:
Գյուլբենկյանի «Հանուն մարդասիրության» մրցանակը հիմնվել է հիմնադրամի կողմից 2020թ.-ին՝ նպատակ ունենալով խրախուսել աշխարհի տարբեր ծայրերից անհատներին, խմբերին կամ կազմակերպություններին, որոնք աչքի են ընկել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում:
Մրցանակը մարմնավորում է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի գլխավոր առաքելություններից մեկը՝ պահպանել կայուն զարգացումը՝ նպաստելով բնակչության խոցելի խմբերի բարեկեցությանն ու կյանքի որակին, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու տնտեսական բարգավաճմանը: