Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր, հուլիսի 8-ին և 9-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։